Հարավային Կովկասը հնարավոր չէ տարանջատել նրանից, ինչ անվանում ենք Արևմուտք. Գեօրգե Մագերու
«Առաջին և վերջին Եվրոպայի» բանաձևը կարելի է մի քիչ մեծացնել և կիրառել Կովկասի նկատմամբ, որովհետև այստեղ կա՝ Հարավային Կովկասը որպես Եվրոպայի մաս լինելու մտավոր, քաղաքական և պատմական ինքնագիտակցություն. «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» միջազգային գիտաժողովին հայտարարեց Բուխարեստից նախկին դեսպան, Նոր ռազմավարությունների կենտրոնի փորձագետ Գեօրգե Մագերուն։
«Եթե դիտարկենք պատմական տեսանկյունից այսօրվա իրադարձությունները, ապա այն ինչ այսօր թվում է՝ մութ և անհույս իրավիճակ, միջազգային հարաբերություններում և ամենուր դիլեմաներ և մտավախություններ մեր ապագայի վերաբերյալ, պետք է ևս մեկ կանգառ անենք, և այդ կանգառը՝ սառը պատերազմի ավարտն է, որովհետև սառը պատերազմի ավարատին էր, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը վերգտան և վերստեղծեցին իրենց անկախությունը, ինչպես նաև շատ այլ ԱՊՀ երկրներ՝ Ուկրաիանան և այլն, և նրանց համար սկսվեց զարգացման մոդեռնիզացիայի շրջան»,-ասաց նա։
Ըստ դեսպանի՝ Հարավային Կովկասը հնարավոր չէ տարանջատել նրանից, ինչ անվանում ենք Արևմուտք։