հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հարավային Կովկասը դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության վայր». Հաջիև

«Հարավային Կովկասը դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության վայր». Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել «Arab News»-ին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, բանակցային գործընթացին և խաղաղության պայմանագրին։ 

Հաջիևը, մասնավորապես, հայտարարել է. «Ցավոք, մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական մրցակցության տարրեր են խաղում Հարավային Կովկասի տարածաշրջանում, և մեր ուղերձը նաև մեծ տերություններին է՝ մի արտահանեք ձեր ներքաղաքական օրակարգը մեր տարածաշրջան։ Մենք տեսնում ենք նաև, որ Հայաստանը, ցավոք, դառնում է ևս մեկ Սիրիա մեր տարածաշրջանում, քանի որ բաժանված է մեծ տերությունների միջև՝ ըստ նրանց աշխարհաքաղաքական շահերի։

Մի առաքելություն այնտեղ ԵՄ-ն է անում: Մեզ ասել էին, որ դա քաղաքացիական, կարճաժամկետ առաքելություն է, բայց այն երկարաժամկետ է դարձել, ունի ռազմական անձնակազմ։ 

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դիվանագիտական արկածախնդրության և քարոզչության փոխարեն նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը, պետք է լրջորեն զբաղվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցություններին աջակցելով»։

  • Կիսվել: