կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հարավային Կովկասը չպետք է արտաքին ուժերի մրցակցության պլատֆորմ դառնա . Իրանի ԱԳ նախարար

Հարավային Կովկասը չպետք է արտաքին ուժերի մրցակցության պլատֆորմ դառնա . Իրանի ԱԳ նախարար

Մենք ողջունում ենք խաղաղության օրակարգով տարվող բանակցութունները, որը կատարվում է ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Թեհրանում հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ:

«ՀՀ-ի հետ հարաբերություններին մենք կարեւորություն ենք տալիս: Հարավային Կովկասում գտնվող երկրների հետ մենք ունենք պատմական եւ քաղաքակրթական հարաբերություններ: Հարավային Կովկասը Իրանի հարեւանության մեջ գտնվող երկրների մեջ ամենակարեւոր տարածաշրջաններից է, մենք ողջունում ենք այս տարածաշրջանում երկրների համագործակցությունը եւ ինտեգրացիան, եւ ողջունում ենք խաղաղության օրակարգով տարվող բանակցութունները, որը կատարվում է ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ: Իրանի Իսլամական Հանրապետությունը զգայուն է եւ կենտրոնացում ունի տարածաշրջանային խաղաղության օրակարգով տարվող բանակցություններին եւ զարգացումներին»,- ասել է նա:

Նա նշել է, որ վերջերս «Չմիացված» ազգերի գագաթնաժոցովի շրջանակում այցելլե է Բաքու, հանդիպում ունեցել Ալիեւի հետ, այսօր էլ հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանիհետ, նաեւ նկատի ունենալով վերջին ամիսների ընթացքում Փաշինյանի այցելությունը Թեհրան, ապացուցում է ,որ Իրանը զգայուն է եւ կարեւորություն է տալիս տարածաշրջանում կայուն  համագործակցություն եւ կայունություն հաստատելու համար:

«Մենք գտնում ենք, որ Հարավային Կովկասը չպիտի դառնա պլատֆորմ, միջավայր, որ արտասահմանյան երկրները այստեղ դերակատարություն եւ մրցակցություն ունենան, նրանց միջամտութունները խաղաղութան գործընթացները ավելի է հետաձգելու»,- նշեց նա:

  • Կիսվել: