չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀԱՊԿ-ը գնալով ավելի է նյարդայնացնում արևմտյան երկրներին. Զախարովա

ՀԱՊԿ-ը գնալով ավելի է նյարդայնացնում արևմտյան երկրներին. Զախարովա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, իր զագացմանը զուգընթաց, ավելի ու ավելի է նյարդայնացնում արևմտյան երկրներին, որոնք հակադրվում են ՀԱՊԿ-ին՝ բարդացնելով նրա փոխգործակցությունը միջազգային այլ կառույցների հետ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պատասխանելով ՀԱՊԿ անդամների շարքերը պառակտելու Արևմուտքի փորձերի մասին հարցին՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Տեսնում ենք, թե ստեղծված խնդիրների պատճառով ինչ դժվարությամբ է ընթացել ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը այլ միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ: Դա մշտապես կապված է եղել դժվար պատմության հետ, դա տեղի չի ունեցել այնքան ինքնաբերաբար, որքան տեղի է ունենում արևմտյան երկրների միավորումների դեպքում՛՛:

Զախարովայի խոսքով՝ Արևմուտքում չեն թաքցնում ՀԱՊԿ-ը թուլացնելու իրենց ցանկությունը՝ սեւացնելով կազմակերպությունը հանրային տիրույթում, և հավելյալ նախապատվություններ են խոստանում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու համար։

 

  • Կիսվել: