կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակին, պաշտոնապես որևէ դիմում հայկական կողմից քարտուղարությունը չի ստացել. Զայնետդինով

ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակին, պաշտոնապես որևէ դիմում հայկական կողմից քարտուղարությունը չի ստացել. Զայնետդինով

ՀԱՊԿ քարտուղարությունը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած սրացման հետ կապված օգնության մասին պաշտոնական դիմում Հայաստանից չի ստացել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ–ում ուշադիր հետևում են իրավիճակին։ Պաշտոնապես որևէ դիմում հայկական կողմից քարտուղարությունը չի ստացել։ Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով», – ասել է նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ արևելյան սահմանագծում կան 15 զոհեր, 12 գերեվարվածներ:

 

  • Կիսվել: