շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում։ Այս մասին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա հավելել է, որ նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։

՛՛Մասնակիցները կքննարկեն նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող փաստաթղթերը՛՛,-նշել է Զայնետդինովը:

  • Կիսվել: