շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
ՀԱՊԿ նիստում առաջարկություն է հնչել դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը. Փաշինյան

ՀԱՊԿ նիստում առաջարկություն է հնչել դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը. Փաշինյան

Երեկ ՀԱՊԿ նիստում առաջարկություն է հնչել դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով և կարծում ենք, որ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական իրագործման խնդիրներից մեկը: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Մենք օգտագործելու ենք բոլոր քաղաքական դիվանագիտական միջոցները Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս բերելու համար: Իհարկե, ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, բայց, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարում և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը բոլոր հնարավոր ուղղություններով այս խնդիրը լուծելու համար՝ նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքը սերտացնելով, շարունակելով»,- նշեց վարչապետը և հավելեց, որ երեկվա ՀԱՊԿ նիստը բավական արդյունավետ էր, որովհետև ոչ միայն Հայաստանի, այլև անդամ մի շարք երկրների կողմից հնչել են գնահատականներ իրադրության  վերաբերյալ, որոնք ճշգրիտ համընկնում են Հայաստանի ներկայացրած մոտեցման հետ:

  • Կիսվել: