կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԱՊԿ ներկայացուցիչները ծանոթացել են Լիբանանում հայ խաղաղապահների առաքելությանը

ՀԱՊԿ ներկայացուցիչները ծանոթացել են Լիբանանում հայ խաղաղապահների առաքելությանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության եւ միավորված շտաբի ներկայացուցիչները դեկտեմբերի 5-9-ը Լիբանանում են՝ ծանոթանալու համար ՄԱԿ հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելությանը, ասվում է ՀԱՊԿ կայքում։

ՄԱԿ առաքելությանը մասնակցում են ՀԱՊԿ մասնակից երեք երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի զորակազմերը։ ՀԱՊԿ-ում ներկայում ակտիվորեն վարվում է ՀԱՊԿ խաղաղապահ պոտենցիալի՝ ՄԱԿ խաղաղապահ գործունեությանը ներկառուցման աշխատանք, սա կազմակերպության առաջնահերթ ուղղություններից է։ Ուղեւորության հիմնական նպատակը ծանոթացումն է UNIFIL առաքելության գործունեությանը, բազմազգ խաղաղապահ զորակազմերի կողմից խաղաղապահ խնդիրների կատարման առանձնահատկությունների ուսումնասիրումը, ասվում է հաղորդագրությունում։

Այցի շրջանակում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ ՄԱԿ առաքելության ղեկավարի պաշտոնակատար Ջեկ Խրիստոֆիդեսի, ինչպես նաեւ Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի շտաբի պետ, բրիգադի գեներալ Յուբեր Գոմարի հետ։ Կողմերը կարծիքներ փոխանակեցին խաղաղապահության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունների մասին։

ՀԱՊԿ ներկայացուցիչները կայցելեն նաեւ խաղաղապահ զորակազմեր, այդ թվում ձեւավորված Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի զինծառայողներից։ Խաղաղապահ առաքելության եւ խաղաղապահ զորակազմերի սեկտորների հրամանատարության հետ նախատեսված է խորհրդակցությունների եւ փորձի փոխանակման անցկացում այն հարցերի վերաբերյալ, որոնք գործնական հետաքրքրություն են ներկայացնում։

  • Կիսվել: