շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀԱՊԿ-ին ՀՀ-ն դիմել է 4-րդ հոդվածով․ Փաշինյան

ՀԱՊԿ-ին ՀՀ-ն դիմել է 4-րդ հոդվածով․ Փաշինյան

ՀԱՊԿ-ին ՀՀ-ն դիմել է 4-րդ հոդվածով։  Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ որ ասվում է, որ անդամ-երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, աջակցություն այդ թվում՝ ռազմական Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը ապահովելու համար»,- ասել է Փաշինյանը։

Ըստ Պայմանագրի, այն է՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»:

  • Կիսվել: