կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԱՊԿ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում

ՀԱՊԿ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի hերթական նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը Մինսկ ժամանած ղազախ պաշտոնակից Մուրատ Նուրտլեուի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ТАСС-ը։

«Բելառուսի և Ղազախստանի նախագահները հանդիպել են համեմատաբար վերջերս՝ 2022 թվականի հոկտեմբերին, Աստանայում: Իսկ այս տարվա նոյեմբերին մենք սպասում ենք Ղազախստանի նախագահի մասնակցությունը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին», - ասել է Ալեյնիկը:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում։

ՀԱՊԿ-ի բարձրագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի կազմի մեջ են մտնում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները։ ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Բելառուսը. վերջինս 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում:

  • Կիսվել: