չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Բաքվի և Երևանի միջև լարվածությունը նվազեցնելու համար. Պուտին

ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Բաքվի և Երևանի միջև լարվածությունը նվազեցնելու համար. Պուտին

ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին՝ Կրեմլում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

ՌԴ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել նաև ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

"Նշեմ, որ կազմակերպության գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Դիմակայության գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է գործերի վիճակի ուսումնասիրման արդյունքներով առաջարկություններ պատրաստել Հավաքական անվտանգության խորհրդին", - ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում։
"Մենք կոչ ենք անում բոլորին զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ հաստատակամորեն հետեւել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին", - ասել Է Պուտինը:

Նա նշել է, որ պետք է ելնել նրանից, որ լուծման բանալին հայ - ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի շրջանակներում մասնագիտական, համատեղ աշխատանքն է ՝ Ռուսաստանի կողմից խորհրդատվական աջակցությամբ:

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է նաև հայ ժողովրդին գալիք Անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են:

"Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա կապակցությամբ", - ասել Է Պուտինը օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
Պուտինի խոսքով ՝ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են, որոնք աջակցում են ինտենսիվ երկխոսությանը ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: