հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում։ Ըստ նրա՝ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիայի կիրառումը դարձել է երկրների իրավիճակի վրա կործանարար ազդեցության գործիք։ ՀԱՊԿ-ը պատրաստ է զարգացնել բազմակողմանի համագործակցությունը ԱՊՀ-ի և նրա մասնագիտացված կառույցների հետ՝ պետությունների անվտանգության ապահովման գործում, ասել է Զասը։ Հաղորդում է ТАСС-ը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ չնայած ձեռնարկվող քայլերին՝ Ղարաբաղում հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է։ Նա նշել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը կանգնեցրել է արյունահեղությունն Արցախում, սակայն «Չնայած ձեռնարկված քայլերին՝ հայ և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռևս պահպանվում է լարվածությունը»: 

Նա անդրադարձել է նաև Աֆղանստանի իրավիճակին և նշել, որ, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում Աֆղանստանը կունենա տնտեսության, սոցիալական ոլորտի լիակատար փլուզում, հումանիտար աղետ։

  • Կիսվել: