ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մասին որոշումը դեռ չկա. ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մասին որոշումը դեռ չկա. ԱԳ փոխնախարար

Տեսականորեն հնարավոր է  նոյեմբերի 23-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովին  Հայաստանը և՛ մասնակցի,  և՛ չմասնակցի։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ  ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Դիտարկմանը, թե հնարավոր չմասնակցությամբ, չի ստացվում,  որ դե ֆակտո Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, փոխնախարարն արձանագրեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու իրավական պրոցես այս պահին չկա։

«Հայկական կողմը դեռ հստակ պատասխան չունի։ Երբ լինի որոշում՝ դրա մասին հանրությունը կտեղեկացվի», -հավելեց Վահան Կոստանյանը։

  • Կիսվել: