ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀԱՊԿ երկրների գլխավոր շտաբները սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները

ՀԱՊԿ երկրների գլխավոր շտաբները սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զինված ուժերի Գլխավոր շտաբները դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի Զինվորական կոմիտեի (ԶԿ) նիստում սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները, հաղորդել է Զինվորական կոմիտեի նախագահ, ՌԴ-ի զնված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կայացավ կարծիքների հանգամանալից փոխանակություն հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության շուրջը: ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից հավաստվեց ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնլիքների բնույթի միասնական ըմբռնումը: Պայմանավորվեցինք համակարգել դրանց չեզոքացման համատեղ գործողությունները և կատարելագործել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը»,- ասել է Գերասիմովը՝ ամփոփելով նիստի արդյունքները, որը, նրա գնահատմամբ, անցել է կառուցողական ոգով:

«Քննարկվեցին ռազմական ոլորտում ՀԱՊԿ-ի գործունեության գերակա ուղղությունները հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում: Տրվեցին դրանց իրականացման հաձնարարություններ»,- հայտնել է Գերասիմովը՝ նաեւ հավելելով, որ սահմանվել է «Միավորված ազգերի կազմակարպության խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման, այդ թվում խաղաղապահ գործողությունների մասնակցության համար զինվորական դիտորդների և շտաբների սպաների պատրաստման» աշխատանքի կարգը:

 

«Քննարկեցինք ՀԱՊԿ-ի Օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն- 2021» վարժանքների անցկացման արդյունքները: Ընդունվեցին կազմակերպության կոլեկտիվ ուժերի այդ բաղադրիչի արդյունավետ կառավարման բարձրացման որոշումներ»,- ասել է Գերասիմովը:

Նաև նիստում հավանություն է տրվել Միխայլովսկայա ռազմական հրետանային ակադեմիայի գործունեությանը՝ որպես հրթիռային զորքերի և հետանու մասնագիտությունների գծով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային կազմակերպության գործունեությանը:

  • Կիսվել: