ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀԱՊԿ անդամ երկրները շատ ավելի գործնական ու բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան մեզ հետ․ Արամ Սարգսյան

ՀԱՊԿ անդամ երկրները շատ ավելի գործնական ու բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան մեզ հետ․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությա նպատակահարմարության խնդրին։ Քաղաքական գործիչը, մասնավորապես, գրել է․ 

«Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան՝ սրանք ՀԱՊԿ անդամ երկրներն են, որ շատ ավելի գործնական ու բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան մեզ հետ։

Այս երկրները ցածր ժողովրդավարությամբ, չփոխվող իշխանություններով` ցարով, բատկայով ու սուլթանով կառավարվող համակարգեր են, որոնց տնտեսությունը հետամնաց է, կոռուպցիան մասշտաբային և համատարած, օրենսդիր, դատական և լրատվական մարմինները ամբողջությամբ պատվերով ու զանգով աշխատող։

Եթե գտնում ենք, որ մեր տեղը այս շարքում է, պետք է նմանվենք իրենց, հակառակ պարագայում մենք օտար ենք մնալու, իսկ Իլհամը՝ հարազատ։ Սա է այսօրվա հակադրությունը և գլոբալ ընտրությունը, որը, իմ կարծիքով, ՀՀ իշխանությունը պետք է կատարի»։

  • Կիսվել: