կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը

ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարները նախօրեին քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը, հայտում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը Դուշանբեում Տաջիկստանի իր պաշտոնակցի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երեկ արդեն ոչ պաշտոնական ռեժիմով սկսել են ՀԱՊԿ - ի արտաքին գործերի նախարարների աշխատանքը

"Եվ երեկ երեկոյան կազմակերպված հանդիպման ընթացքում մենք դիտարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը ։ Այդ խնդրանքով մենք քննարկել ենք Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների վիճակը", - նշել է նա։

Հիշեցնենք ՝ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով՝ Վարդենիսի, Սիսիանի և Սև լճի շրջանում հատել է ՀՀ պետական սահմանը։ 

Պաշտպաության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրությամբ հայտնեց, որ "ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով"։

Հավելենք նաև՝ հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունները շարունակվելու են այսօր։

  • Կիսվել: