կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը

Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը

Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը։

Նախօրեին, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության հետ: Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ դիրքորոշումների հստակեցման և միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունների և տարբերակների մշակման համար:

Կողմերը քննարկել են նաև ներքին և արտաքին քաղաքականությանն առընչվող հարցեր, համաձայնություն է ձեռք բերվել խորացնել հետագա համագործակցությունը՝ հասարակական և պետական քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներ հարուցելու, իսկ արդեն ձևավորված գործընթացներում՝ արդյունավետ մասնակցություն ունենալու նպատակով:

  • Կիսվել: