կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանրությանը կոչ եմ անում չտրվել մանիպուլյատիվ բնույթի տեղեկատվություններին և գնալ ընտրության. Հովհաննիսյան

Հանրությանը կոչ եմ անում չտրվել մանիպուլյատիվ բնույթի տեղեկատվություններին և գնալ ընտրության. Հովհաննիսյան

«Ըստ էության՝ դուք էլ եք տեսել, որ մամուլում նմանատիպ հրապարակումներ են եղել, ԱԱԾ-ն չի կարող նման հրապարակման կողքով անցնել, բնականաբար, ցանկացած նման հրապարկում պետք է ստուգվի, և դա նորմալ պրոցես է»: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանում վագներականների ներթափանցման հետ վերջինիս ի՞նչ է հայտնի, և արդյոք ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է այս հարցով:

Հովհաննիսյանը նշել է, որ այլ մանրամասների չի տիրապետում:

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընտրական պրոցեսների ժամանակ, ՏԻՄ ընտրություններին էլ ենք նախադեպ ունեցել, երբ որ սահմանային կուտակումներ են լինում, տարբեր անհայտ աղբյուրներից քաոտիկ բնույթի տեղեկատվություններ են տարածվում, արտաքին ուժերը, ըստ էության, իրենց այստեղի պրոյեկտներին են փորձում աշխուժացնել, որպեսզի երկրում որևէ քաղաքական փոփոխություն իրականացնեն: Մենք գործ ունենք այս գործընթացի հետ, և ես հանրությանը կոչ եմ անում չտրվել այդ մանիպուլյատիվ բնույթի տեղեկատվություններին և սեպտեմբերի 17-ին գնալ և իրենց սահմանադրական պարտքը կատարել»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

  • Կիսվել: