ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունն ապրիլին կդրվի շրջանառության մեջ

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունն ապրիլին կդրվի շրջանառության մեջ

Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին, թե հանրային կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքներն ինչ փուլում են, ասաց, որ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը չորս ուղղությամբ շրջանառության մեջ կդրվի ապրիլին:

Ավինյանը, մասնավորապես, նշեց. «Ռազմավարությունն այս փուլում 4 ուղղությամբ՝ քաղաքականությունների մշակում, պետական ծառայությունների մատուցում, մարդկային ռեսուրսների կառավարում, ինչպես նաև ինստիտուցիոնալ շրջանակի բարեփոխումները, ապրիլ ամսին, կարծում եմ, որ արդեն դրված կլինի շրջանառության մեջ: Հանրային կառավարման բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է 3 խոշոր փուլից: Առաջին փուլի իրականացումը ենթադրում է մինչև 2023 թվականը գործողությունների ծրագիր»:

Նա ընդգծեց, որ այդ փուլում դեռևս անդրադարձ է կատարվելու գործադիր մարմնին և այլ մարմինների՝ գործադիրի հետ համագործակցությանը վերաբերվող հարցերին:  Ավինյանի կարծիքով՝ հետագա փուլերում ավելի լայն շրջանակ կընդգրկվի:

  • Կիսվել: