կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հանրային ձայնն» այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի․ Վարդան Ղուկասյան

«Հանրային ձայնն» այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի․ Վարդան Ղուկասյան

«Հանրային ձայն» խմբակցությունը այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանը։ 

«Սիրելի Երեւանցիներ, շուրջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ երեւանցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու համար:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման:  Այժմ ԵՐԵՒԱՆՈՒՄ արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին եւ իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ, Հանրային Ձայն ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երեւանում պետք է անցկացվի ԱՎԱԳԱՆՈՒ նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ եւ անփոփոխ է: Եթե մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ անխուսափելի կլինեն: 

Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին»,–նշված է հայտարարության մեջ։

Փետրվարի 7-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ Հայկ Մարությանին և ավագանու մի շարք ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով։

 

  • Կիսվել: