կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հանրաքվեն մի՛ դարձրեք ապազգային և հանցավոր անցյալի ինդուլգենցիա.Վարուժան Ավետիսյան

Հանրաքվեն մի՛ դարձրեք ապազգային և հանցավոր անցյալի ինդուլգենցիա.Վարուժան Ավետիսյան

Մի՛ փորձեք ՍԴ-ն նախկինների ձեռքից խլելու և հեղաշրջումը կանխելու նպատակի հետ միասին լեգիտիմացնել և սրբազնացնել 1995, 2005 և 2015 թվականներին (երեք անգամ) ժողովրդի կամքին հակառակ նրան պարտադրված կեղծ սահմանադրությունը։ Այս մասին գրում է Վարուժան Ավետիսյանը։

«Այդու` մի՛ փորձեք լեգիտիմացնել և ազգային հագուստ հագցնել այսպես կոչված երրորդ հանրապետությանը, որն իրականում հայկական պետականությունը խափանելու համար ստեղծված կիսագաղութային համակարգ է։

Ժամանակն է մերժելու այս կիսագաղութային համակարգը և նրա կեղծ սահմանադրությունը։

Ժամանակն է 1-ին Հանրապետության իրավահաջորդության հիման վրա վերակերտելու Հայաստանի Հանրապետությունը՝ իր նոր Սահմանադրությամբ»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: