ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին. Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին. Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում տեղեկացրել է, որ իրենք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու են իրենց կուսակցությամբ եւ ոչ մեկի չեն քննադատելու, այլ ներկայացնելու են իրենց ծրագրերը։

Սարգսյանը, մասավորապես, ասել է. «Անձամբ ես ներկայացնելու եմ արեւմտյան արժեքները, մեր երկրի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան, տնտեսական ներդրումների ակնկալիքը»:

Պատասխանելով արեւմտամետ ուժ լինելու մասին հարցին՝ Արամ Սարգսյանը նշել է. «Ես հակառուսական չեմ, ԱՄՆ կամ Եվրոպայի պաշտպանը չեմ այս երկրում, բայց ես տեսնում եմ, որ այս պատերազմում մենք պարտվեցինք տեխնոլոգիաներից հետ մնալով։

Ռուսական զենքն իր տեխնոլոգիական ունակություններով զիջեց արեւմտյան ՆԱՏՕ-ական զենքին, Թուրքիան ամբողջ աշխարհով մեկ զենք գնեց, իր զինվորականներին ուսուցանեց էդ ճամբարներում եւ 26 տարի հետո, իրեն զսպելով, ներսում կուտակելով, կարողացավ հետ գալ եւ էս պատերազմով խնդիր լուծել։ Այդ հնարավորությունն ունենք նաեւ մենք․որ մենք իրավունք ունենք ինքնապաշտպանվելու եւ կան տեխնոլոգիաներ, որոնք կարող են ապահովել մեր ժողովրդի առաջնային անվտանգությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: