չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Այս 44օրյա պատերազմում մենք բոլորս կորցրել ենք հարազատներ, ընկերներ, գաղափարակիցներ: Մեր ցավն ընդհանրական է ու պետք է մեզ միավորի, միմյանց նկատմամբ դարձնի հանդուրժող: «Հանրապետություն» կուսակցությունը համոզված է,  որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել արտաքին վտանգն ու ուժեղացնել երկիրը: Միայն այդ պարագայում է, որ մենք Եռաբլուրում գլուխ խոնարհելու իրավունք կունենանք մեր հին ու նոր պատերազմների զոհերի առաջ ու արժանի կլինենք նրանց հիշատակին»:

  • Կիսվել: