Նիկոլ Փաշինյանը այցելել է Սարդարապատի հուշահամալիր (Ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սարդարապատ:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Այստեղ տեղի է ունեցել փոքրիկ զորահանդես, որտեղ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։



