«Հանրամեդիա»․ Իսկական լրագրողի համար խոչընդոտներ լինել չեն կարող
Խորհրդարանական լրատվության տրամաբանությունը փոխվել է Հայաստանում: «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է «Ինֆոպորտ» կայքի խմբագիր Տաթևիկ Շահունյանը։ Նրա խոսքով, լրագրողների մի մասը դարձել է քաղաքական բևեռ ընդդեմ իշխանության։
Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։
Հանրային ռադիոյի խորհրդարանական թղթակից Անահիտ Սվարյանն էլ կարծում է, թե լրագրողը պետք է ձևավորի պահանջարկը, քան տրվի միտումներին։



