շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանձնաժողովի նպատակն է վերհանել այն բոլոր խնդիրները, որ մենք ունեցել ենք. Արկադի Խաչատրյան

Հանձնաժողովի նպատակն է վերհանել այն բոլոր խնդիրները, որ մենք ունեցել ենք. Արկադի Խաչատրյան

Այսօր ԱԺ-ում մեկնարկեց  կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը:

«Ինչպես գիտեք, դեռևս անցած տարի՝ ամռանը, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ, իրավունքի ուժով, ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պայքարի, Կառավարության և պարետատան միջոցառումների արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի անհատական կազմի հաստատումը պատերազմական դրության պայմաններով կամ պայմաններից ելնելով հետաձգվեց: Եվ 2021 թ. հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ ձևավորվեց անհատական կազմը»,- այս մասին նիստի սկզբում տեղեկացրեց քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

Խաչատրյանն ամբողջ հանձնաժողովի անունից երախտիքի խոսքեր հղեց բժիշկներին՝ նրանց հերոսական աշխատանքի համար:

«Նրանք հաճախ իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում մեր հայրենակիցների կյանքը փրկելու համար: Սա իրականում պատերազմ էր վիրուսի դեմ, և առաջամարտիկները մեր բժիշկներն էին»,- ասաց նա:

«Գիտեք, որ թե՛ համավարակի արդյունքում, թե՛ ռազմական դրության արդյունքում մեր երկիրը վճարեց տնտեսական գին, ցավոք սրտի, վճարեցինք նաև մարդկային կյանքերով: Միայն կորոնավիրուսի հետևանքով մահերի քանակը գերազանցում է 3000-ը: Ավելի քան 166 հազար մարդ վրակվեց կորոնավիրուսով:

Հանձնաժողովի վերջնանպատակը պետք է լինի երկրի ինստիտուցիոնալ կարողությունների մեծացումը նման համավարակներին դիմակայելու համար, որոնցից ապահովագրված չէ ապագայում որևէ երկիր»,- տեղեկացրեց Արկադի Խաչատրյանը:

  • Կիսվել: