հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հանդիպել են Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության  ներկայացուցիչները

Հանդիպել են Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության  ներկայացուցիչները

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել  Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության  ներկայացուցիչների միջև:

Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։

Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված հարցեր։

  • Կիսվել: