երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը

Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում համաշխարհային կարգի արդի մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկումից առաջ կարճատև հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գաբրիել Մարիայի հետ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։

«Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում համաշխարհային կարգի արդի մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկումից առաջ մտքեր եմ փոխանակել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գաբրիել Մարիայի հետ։

Մեզ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն ու ներգրավվածություն՝ հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության արժեքների և առաջնահերթությունների վրա»,- գրել է Արարատ Միրզոյանը։

 

  • Կիսվել: