ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանդես ենք գալիս Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու օգտին. «Ազատ հայրենիք» դաշինք

Հանդես ենք գալիս Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու օգտին. «Ազատ հայրենիք» դաշինք

«Ազատ Հայրենիք» դաշինքը գլխավորելու է պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Այս մասին րագրողների հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը ներկայացնելուց հետո ասաց «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ դաշինքի կազմում են «Հայ կառուցողական և պահպանողական» կուսակցությունը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարների» դաշինքը, Հայաստանի կանաչների կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը։

Ինչպես հայտնեց Ղուկասյանը՝ Միքայել Հայրապետյանը լինելու է դաշինքի Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, իսկ վարչապետի թեկնածուն հենց ինքը՝ Անդրիաս Ղուկասյանն է։

Նա, մասնավորապես, նշեց. «Դաշինքը որոշել է ընտրություններից հետո կոալիցիա չկազմել ոչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ոչ էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա համախոհների հետ։ Գտնում ենք, որ կա հնարավորություն ունենալ արժանի ընտրություններ։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների զգալի մասը դեռևս կողմնորոշված չէ»:

Ղուկասյանը հավելեց նաև, որ հանդես են գալիս մի ծրագրով, որում ներկայացված են Հայաստանի առջև կանգնած գլխավոր խնդիրների լուծման ուղիները. «Դաշինքը կողմ է, որպեսզի Հայաստանը փոխի աշխարհաքաղաքական վեկտորը անվտանգության համակարգում։ Հանդես ենք գալիս Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու օգտին։ Գտնում ենք, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և ջանքեր գործադրի, որպեսզի միջազգայնորեն ճանաչվի Արցախի Հանրապետությունը»:

 

  • Կիսվել: