կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը․ ՀՀ ԱԳՆ

Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանելով  ԶԼՄ֊ների հարցին՝ անդրադարձել է Բելառուսի նախագահի երեկվա հայտարարությանը․

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»:

Նշենք, որ Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսի ապագա սերտ միավորումը Ռուսաստանի հետ պետք է անպայման լինի «ինքնիշխան», բայց «ոչ անկախ» պետությունների միություն։ Այսինքն՝ օրհներգի, դրոշի ու ղեկավարության պահպանմամբ, բայց հնարավոր է՝ ընդհանուր արժույթով։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Բելառուսը չի կարող անկախ լինել Ռուսաստանից, քանի որ կախված է նրա էներգետիկ ռեսուրսներից և շուկայից։ 

Նա հավելել է, որ Բելառուսն արդեն գտնվում է այս ընդհանուր «անվտանգության տարածքում», իսկ Ղազախստանը «լավ դաս» է ստացել։ Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինան 15 տարվա ընթացքում ևս կարող է հայտնվել այնտեղ, եթե սխալներ թույլ չտրվեն:

Բելառուսի նախագահը ենթադրել է, որ դրանից հետո ԱՊՀ մյուս պետությունները կմիանան միավորման գործընթացին: Նա նշել է նաև Հայաստանը՝ շեշտելով, որ «երկիրը տարբերակ չունի»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ Լուկաշենկոյի, դա արդեն առանձին զրույց է, քանի որ այստեղ մեծ դերակատարում ունի Թուրքիան, որը շատ է օգնում Բաքվին:

«Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, իրենց տնտեսական անհրաժեշտությունից ելնելով, նույնպես կմիանան»,- հավելել է Լուկաշենկոն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: