չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Համոզված եմ՝ այս գեղեցիկ երկիրը ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն. Նիդերլանդների դեսպանի հայերեն ուղերձը

Համոզված եմ՝ այս գեղեցիկ երկիրը ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն. Նիդերլանդների դեսպանի հայերեն ուղերձը

Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը տեսաուղերձով շնորհավորել է Հայաստանի Անկախության 30-ամյակը:

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության 30-ամյակի կապակցությամբ: Այժմ դժվարին ժամանակներ են Հայաստանի համար, բայց ես համոզված եմ՝ այս գեղեցիկ երկիրը ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն: Մաղթում եմ ձեզ ուժ, հույս և իմաստություն՝ ավելի լավ ժամանակներ տանող ճանապարհին:

Մաղթում եմ ձեզ բարգավաճում բոլոր այն ոլորտներում, որոնցում Հայաստանը գերազանց է դրսևորվում: Հաջորդ տարի մենք կնշենք մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ես ուզում եմ ընդգծել մեր պատրաստակամությունը՝ ավելի խորացնելու և ընդլայնելու մեր գործընկերությունը:

Շնորհավորում եմ Անկախության 30-ամյակը հանուն Հայաստանի ապագայի»,- հայերենով ասել է Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանը:

  • Կիսվել: