շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Համոզված եմ՝ ԱՄՆ-ն ու Իրանն ամեն ինչ կանեն հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար․ Փաշինյան

Համոզված եմ՝ ԱՄՆ-ն ու Իրանն ամեն ինչ կանեն հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանն ամեն ինչ կանեն Մերձավոր Արևելքում հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ևս մեկ անգամ ողջունելով ԱՄՆ-ի ու Իրանի հայտարարությունները երկշաբաթյա հրադադարի և բանակցությունների պատրաստակամության մասին։  

«Ես, երկու երկրների ղեկավարությանը ճանաչելով, համոզված եմ, որ ամեն ինչ կարվի խաղաղ հանգուցալուծման համար։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել երկու կողմերին հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու համար, որովհետև  պատկերացնում եմ, թե դա ինչքան դժվարությամբ է տրվել»,- ասաց Փաշինյանը։  

Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 8-ին հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին, որի ընթացքում պետք է բանակցեն և համաձայնագիր ստորագրեն։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում գրառում էր արել՝ ողջունելով կողմերի միջև հրադադարի պայմանավորվածությունը։ 

 

  • Կիսվել: