երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին

Համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին

Հայաստանում համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին, կանանց ներգրավվածությունը տեղական կառավարման մարմիններում կմեծանա: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Զարուհի Բաթոյանի հարցին:

«Այս ամբողջ միավորման, խոշորացման գործընթացում մի կարևոր բան կա. քանի որ մենք գնում ենք համամասնական ընտրակարգով, մեր ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը պետք է լինի կին: Եվ ես սա համարում են շատ դրական գործընթաց: Մարզերում, համայնքներում, տեղական կառավարման մարմիններում բավականին մեծ թվով կանայք կներգրավվեն և՛ ավագանիում, և՛ համոզված եմ՝ համայնքապետարանում այլ գործընթաց կիրականացնեն»,-ասաց Սանոսյանը:

Ըստ նրա՝ դրա արդյունքում համայնքի կառավարման արդյունավետությունը շատ կբարձրանա:

  • Կիսվել: