երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ․ Մակունց

Համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ․ Մակունց

Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ: Բայց իհարկե որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով:

Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ:
Այո՛, չունենք ապարանքներ և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար:
Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում:
Եվ այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը:

Ափսոսում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»,- գրել է Մակունցը:

Նշենք, որ երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատության է ենթարկել իշխող ուժին։

  • Կիսվել: