երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիխտենշտայնի վարչապետին

Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիխտենշտայնի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների զարգա¬ցումը և հաստատակամ է ամրապնդելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և որակապես նոր մակարդակի բարձրացնել մեր երկու երկրների հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ հետագա բարգավաճում և առաջընթաց»:

  • Կիսվել: