երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերությունների խորացմանը. Վահագն Խաչատուրյանը՝ Ալեխանդրո Ջիամատեյին

Համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերությունների խորացմանը. Վահագն Խաչատուրյանը՝ Ալեխանդրո Ջիամատեյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ալեխանդրո Էդուարդո Ջիամատեյին Գվատեմալայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գվատեմալայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

 

  • Կիսվել: