չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Համաճարակի հետ կապված իրավիճակը ցավոք շարունակում է մնալ ծանր. Փաշինյան

Համաճարակի հետ կապված իրավիճակը ցավոք շարունակում է մնալ ծանր. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը ցավոք շարունակում է մնալ ծանր՝ թեև կարող ենք ասել, որ ունենք բավականին կայուն իրավիճակ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պրոբլեմն այն է, որ մենք որևէ երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի, հետևաբար մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելն է»,- նշել է վարչապետը։

Վարչապետը հիշեցրեց երեք կանոնների մասին, որոնք պետք է պահպանել՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Փաշինյանը խոսեց նաև դիմակների գների մասին՝ նշելով, որ դրանք նվազում են:

  • Կիսվել: