հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նպատակը ոչ միայն Հայաստանին, այլ նաև Սփյուռքին շահավետ վիճակի հասցնելն է. Զարեհ Սինանյան

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նպատակը ոչ միայն Հայաստանին, այլ նաև Սփյուռքին շահավետ վիճակի հասցնելն է. Զարեհ Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձավ այն հարցին թե ինչ է տալու Հայաստանին Համաշխարհային հայկական գագաթնաժողովը:

«Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նպատակը ոչ միայն Հայաստանին շահավետ վիճակի հասցնելն է, այլ նաև Սփյուռքին: Երկակի շահույթ պետք է լինի, որ մնայուն լինեն այդ հարաբերությունները: Իսկ թե ինչ է տալու դա. դա տալու է մեր երկխոսության շարունակականություն, հայաստանյան իրականության ներկայացնելը Սփյուռքին, որը մի քիչ թյուր պատկերացում ունի մեր մարտահրավերների մասին: Դա տալու է ընդհանուր լուծումների մշակում կամ մշակման սկիզբ, դա տալու է մեր հաջորդ քայլերի կամ ճանապարհային քարտեզի ստեղծում և այլն»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե Սփյուռքի մեծաթիվ գործարարներ ցանկանում են Հայաստանում ներդրում անել, Սինանյանն ասաց հետևյալը. «Շատ են, հոսքը մեծ է, շատ ավելի մեծ է, քան 2019 թվականին, որքան որ դա կարող է զարմանալի թվալ: Մեծ քանակությամբ գործարարներ, ներդրողներ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեն»:

  • Կիսվել: