կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Համարյա միայնակ է արցախցին պայքարում Արցախը պաշարած թշնամական ուժերի դեմ․  Ավետիք Չալաբյան

Համարյա միայնակ է արցախցին պայքարում Արցախը պաշարած թշնամական ուժերի դեմ․ Ավետիք Չալաբյան

Արցախի անկախության տոնը այսօր նշում ենք մի պայմաններում, երբ արդեն 9 ամսից ավելի է Արցախը գտնվում է շրջափակման մեջ՝ լքված ՀՀ իշխանությունների կողմից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում:

«Համարյա միայնակ է արցախցին պայքարում Արցախը պաշարած թշնամական ուժերի դեմ: Այստեղ ենք, որպեսզի զորավիգ կանքնենք Արցախի մեր քույրերին ու մեր եղբայներին: Հստակ ուղերձ հղենք, որ ՀՀ-ն միայն նրա ժամանակավոր եւ հուսով եմ՝ մոտ ապագայում  հեռացող իշխանությունները չեն, այլ հայ ժողովուրդն է, որը մշտապես տեր է կանգնելու Արցախին», - հայտարարեց նա:

Այսօր Արցախի անկախության օրվա կապակցությամբ ակցիա է իրականացվում Երևանում՝ Արցախի ներկայացուցության մոտ ի աջակցություն Արցախի:

  • Կիսվել: