ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համախմբված և միասնաբար, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը. Նախագահի ուղերձը

Համախմբված և միասնաբար, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը. Նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել երկրաշարժի տարելիցի առթիվ:

«Այսօր ոգեկոչում ենք 1988թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Մխիթարանքի և զորակցության խոսքերս եմ հղում իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, ընտանիք ու տուն:

Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև»,- ասված է ուղերձում:

 

  • Կիսվել: