երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Համագործակցում ենք միջազգային գործընկերների հետ, որ մեր հայրենակիցներին բերենք Հայաստան. Արթուր Հովհաննիսյան

Համագործակցում ենք միջազգային գործընկերների հետ, որ մեր հայրենակիցներին բերենք Հայաստան. Արթուր Հովհաննիսյան

Գերիների վերադարձի համար ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացվում, գերիների վերադարձի համար հարթակը միշտ տարբեր է եղել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս հարցով հայկական կողմը համագործակցում է եվրոպացի, ռուս, իրանցի, վրացի, ամերիկացի գործընկերների հետ:

«Բոլորի հետ մենք համագործակցում ենք, որ մեր հայրենակիցներին բերենք Հայաստան՝ իրենց տուն: Մենք դրա հետևից գնալու ենք մինչև վերջ»,- ասաց նա; 

Իսկ թե ե՛րբ կլինի արդյունք, Արթուր Հովհաննիսյանը չգիտի. «Եղել է իրավիճակ, որ 3 ամիս ամեն օր խոսել ենք և ամեն օր սպասել ենք, որ արդյունք է լինելու: Եղել է իրավիճակ, երբ 1 շաբաթում արդյունք ենք ունեցել: Դրա համար խնդրում ենք՝ եկեք համբերությամբ զինվենք՝ գերիների վերադարձի հարցի հետ կապված, քանի որ շատ նուրբ հարց է»:

  • Կիսվել: