Համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի, և ՀՀ առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի և ժամկետների մասին․ ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի մեղադրանքին ՀՀ հասցեին առ այն, որ Երևանը բարդ և գործնականում անիրագործելի նախաձեռնություններ է առաջ քաշել։
«Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի և ժամկետների մասին։ Ակնհայտ է, որ առաջակվող գործընթացը ո՛չ բարդ է, ո՛չ էլ անիրագործելի», - շեշտել է Բադալյանը։