երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Համաձայնեցված դրույթ կա, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ. Փաշինյան

Համաձայնեցված դրույթ կա, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ. Փաշինյան

Պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետք է տեղի չունենան և Ադրբեջանում, և Հայաստանում: Այս մասին այսօր ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ արդյոք դա նշանակու՞մ է, որ Ադրբեջանում այլեւս Հայաստանի ինքնիշխան տարածքը չեն անվանելու արեմտյան Ադրբեջան, նա պատասխանեց. «Ինչպես նախկինում ասել եմ, խաղաղության համաձայնագրում համաձայնեցված դրույթ կա, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ և ապագայում էլ նման պահանջներ առաջ չեն քաշելու։ Սա այն է, ինչի մասին մենք նախկինում հայտարարել ենք»:

 

  • Կիսվել: