կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Համաձայն չենք այն դիտարկմանը, որ իշխանական խմբակցությունը զրկել է երկրի նախագահին իր լիազորություններից. Մակունց

Համաձայն չենք այն դիտարկմանը, որ իշխանական խմբակցությունը զրկել է երկրի նախագահին իր լիազորություններից. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իրենք բոլոր հարցերի լուծումը տեսնում են իրավական դաշտում, և այդ առումով համաձայն են ԼՀԿ-ի հետ։ ՛՛Համաձայն չենք այն դիտարկմանը, որ իշխանական խմբակցությունը զրկել է երկրի նախագահին իր լիազորություններից՛՛,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Մակունցն ասաց. ՛՛Մենք չենք կարող խոսել նախագահին իր լիազորություններից զրկելու մասին, եթե այդ լիազորությունները նախագահը չունի՛՛:

Ըստ նրա՝ նախագահի կողմից սահմանադրական փոփոխությունների մասին ԱԺ որոշումը ստորագրելուց 24 ժամ հետո ԱԺ նախագահը կարող է հրապարակել նաև ԱԺ կողմից պատգամավորների քվեարկության արդյունքները, իսկ դրանից դարձյալ 24 ժամ անց քվեարկությունը կմտնի ուժի մեջ։

http://primenews.am/keystone/posts/5ef3a15ef69da114861f114d

   

 

  • Կիսվել: