երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հալեպում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Իշխան Սաղաթելյան

Հալեպում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Իշխան Սաղաթելյան

ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին. 

«Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է:

Երեկ և այսօր ստեղծված իրավիճակի մասին հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում  Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի,  Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի հանրային կապերի պատասխանատու Վրեժ Յագուպյանի, Սիրիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրելյանի հետ: 

Իմ և ՀՅԴ Հայաստանի կառույցի անունից զորակցություն եմ հայտնել բարեկամ Սիրիայի ժողովրդին և սիրիահայությանը, ովքեր այս ծանր օրերին դիմագրավում են ահաբեկչական ուժերի և կենտրոնների կողմից հրահրված հերթական ագրեսիան՝ վստահություն հայտնելով,  որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կհաղթահարի այս մարտահրավերը»:

  • Կիսվել: