հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ. վարչապետ

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ. վարչապետ

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում, այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ շահառու տնտեսավարողների թիվը, ովքեր օգտվել են մեր հակաճգնաժամային միջոցառումներից 22 հազար է, շահառու ֆիզիկական անձանց թիվը՝ կազմում է շուրջ 775 հազար մարդ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ 14-րդ միջոցառման շրջանակում ավելացրել են առնվազն չորս հազար հարյուր ուսանողի։

«Նաև՝ պոտենցիալ վարկերից օգտվող, այսինքն՝ թվերը, որ Դուք հնչեցրեցիք, փաստացի են, բայց ունենք հաստատված միջոցառում և այսօրվանից կարող ենք ասել, որ թիվը պոտենցիալ ավելի է»,-ասաց նա:

  • Կիսվել: