ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հակաճգնաժամային աջակցության երկու ծրագրով բաշխվել է 10 միլիարդ 458 միլիոն դրամ․ ԿԲ նախագահ

Հակաճգնաժամային աջակցության երկու ծրագրով բաշխվել է 10 միլիարդ 458 միլիոն դրամ․ ԿԲ նախագահ

Առաջին միջոցառումի նպատակային թիրախներն են՝ աշխատավարձ, հումք, սարքավորումներ, կոմունալ վարկեր, հարկերի վճարում և սննդի ու դեղերի ներմուծում։ Կառավարության այսօրվա արտահերթ նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային երկու նախագծերի ներկայիս արդյունքները։ 

«Ունենք բավարարված 205  վարկ՝ 8 միլիարդ 851 միլիոն գումարի։ Ունենք արդեն մերժված հայտեր, որոնց հիմնական պատճառը անհամապատասխանությունն է ընդունած չափանիշներին։ Ունենք հարկային ժամկետանց պարտավորություններ։ Վարկերի հայտերի քանակը բավականին մեծ է։ Ունենք 691 հայտ՝ ընդհանուր մոտ 39 միլիարդ դրամի»,- ասաց ԿԲ նախագահը։

Ջավադյանը նշեց, որ երկրորդ միջոցառումը վերաբերում է հիմնականում գյուղատնտեսությանը։ Ընդհանուր բավարարված վարկերի քանակը 536-ն են, որի 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսությանը: Քանակը 1 միլիարդ 606 միլիոն դրամ է։ ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ ամբողջությամբ՝ երկու ծրագիրը միասին, կազմել է 10 միլիարդ 458  միլիոն դրամ։

  • Կիսվել: