ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հակամարտությունը կարգավորվել է. կարիք չկա վերադառնալու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ քննարկման». Ալիև

«Հակամարտությունը կարգավորվել է. կարիք չկա վերադառնալու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ քննարկման». Ալիև

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է: Այս մասին իսպանական El País պարբերականին տված հարցազրույցում հայտարերել  է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ պետք է սովորել ապրել հարևանների պես:

«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է և հստակ: Խաղաղություն ենք ցանկանում: Պատերազմ չենք ուզում: Հաղթել ենք պատերազմում, մենք հաղթողներ ենք: Պետք է հաշվի առնել այս իրականությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է: Կարիք չկա վերադառնալու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ քննարկումների: Մենք ինքներս ենք լուծել այդ հարցը ուժի և քաղաքական միջոցներով»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանցի ղեկավարը հավելել է, որ Հայաստանը «պետք է զերծ մնա թշնամական գործողություններից և տարածքային պահանջներ ներկայացնելուց»:

«Եվ աշխատի խաղաղության համաձայնագրի վրա: Ամեն դեպքում, հարևաններ ենք, և մեզանից չո մեկը չի պատրաստվում մյուսի մոլորակ ներխուժել: Պետք է սովորենք ապրել  մեկս մյուսի կողքին և քիչ-քիչ հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ միջանձնային շփումների համար»,- հավելել է Ալիևը:

  • Կիսվել: