երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները. փոխվարչապետ

Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները. փոխվարչապետ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով քննարկվում է 300 կացարանի նախագիծ, շուտով կսկսվեն այդ կացարանների հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարանների աշխատանքների մեկնարկը երբ է տրվելու:

«Սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ մենք նույնպես աշխատանքներ իրականացնում ենք: Նախարարությունն այդպիսի առնվազն 300 կացարանների նախագծեր է քննարկում: Շուտով մենք կանցնենք դրանց հիմնանորոգման աշխատանքներին»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

  • Կիսվել: