կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հակամարտության կարգավորման որևէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում․ հայտարարություն

Հակամարտության կարգավորման որևէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում․ հայտարարություն

Հակամարտության կարգավորման որևէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Այս մասին ասվում է մի խումբ կուսակցությունների տարածած հայտարարության մեջ, որում կարդում ենք․

«Ռուս-թուրքական տանդեմը, օգտվելով ՀՀ իշխանությունների սպասարկու էությունից, շտապում է  պայմանագրի վերածել 2020թ. նոյեմբերի 9-ի ապօրինի եռակողմ հայտարարությունը:

Սույնով ահազանգում և հայտարարում ենք.

  1. Արցախյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, իսկ դրանից դուրս որևէ փաստաթուղթ կլինի ապօրինի, եթե անգամ ՀՀ իշխանությունները պարտադրված լինեն ստորագրել:
  2. Ապաշրջափակման շահարկման ցանկացած տարբերակ, որտեղ ՀՀ տարածքի որևէ մասի կամ այդ մասով անցնող որևէ կապուղու վրա չի տարածվելու ՀՀ լիարժեք իրավազորությունը, ապօրինի է և դրա իրագործումը կանխվելու է հնարավոր բոլոր միջոցներով:
  3. Հայոց ցեղասպանության փաստը ժխտող կամ կասկածի տակ դնող հայ-թուրքական ցանկացած համաձայնագիր ճանաչվելու է ապօրինի, իսկ իշխանությունների այդ ուղղությամբ տարվող ազգադավ քարոզչությունը՝ մերժելի։
  4. Անընդունելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից տարվող ապապետական այն քարոզը՝ ըստ որի կատարվում է թուրքի՝ թշնամու կերպարի առաջընթացիկ փոփոխություն, քանի դեռ թուրքական և ադրբեջանական քարոզչամեքենաներով և կրթական համակարգերում հայի կերպարի հանդեպ դա չեն արել Թուրքիան և Ադրբեջանը, և քանի դեռ իրենց ռազմական դոկտրիններում Հայաստանը համարվում է թշնամի:
  5. Կոչ ենք անում հանրությանը և քաղաքական ուժերին՝ համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու և անվտանգության առավել հուսալի դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով:

 

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ  /«Ազգային ինքնորոշում» միավորում

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ԳԱՌՆԻԿ  ՄԱՐԳԱՐՅԱՆ  /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ  /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն»։

  • Կիսվել: